Աշխատանքից ազատվել են Գագիկ Բեգլարյանի եւ Արագածոտնի մարզպետի տեղակալները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2012 11:19

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Ռուբեն Սինոյանը եւ Արագածոտնի մարզպետի տեղակալ Մանաֆաս Առաքելյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Վերջիններս զբաղեցրած պաշտոններից ազատվել են իրենց դիմումների համաձայն:

Նշենք, որ նրանք երկուսն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են:

NEWS.am

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply