Եգիպտոսում բախում է տեղի ունեցել մահմեդականների ու քրիստոնյաների միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2012 11:11

Եգիպտոսում բախումներ են եղել քրիստոնյաների ու մահմեդականների միջև  այն բանից հետո, երբ  քրիստոնյայի հետ  կռվի ժամանակ մի մահմեդական զոհվեց:

Կահիրեից ոչ հեռու գտնվող գյուղի եկեղեցու վրա  մահմեդականների հարձակման հետևանքով ատնվազն 16 մարդ է տուժել, որից 11-ը` ոստիկան: Մահմեդականները գյուղում մի քանի տներ են այրել:

Հոսնի Մուբարաքի տապալումից հետո, որը փորձում էր կրոնական ծայրահեղականությունը սանձել, երկրում հաճախակիացել են մահմեդականների ու քրիստոնյաների բախումները:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply