Կնոջ վերջույթներն անդամահատել են շան կծոցից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2012 10:32

ԱՄՆ-ի 32-ամյա բնակչուհի Հաննա Ռայնհարտը զրկվել է 2 ձեռքից ու ոտքից` շան ձագի հարձակումից հետո, որը, ինչպես հետո պարզվեց, մաշկի խոր շերտերի հազվադեպ հիվանդություն էր փոխանցել :
«Մենք կենդանիների ապաստարանից ձագուկ բերեցինք տուն, որը ժամանակի ընթացքում դարձավ մեր տան անդամը: Սակայն այն ժամանակ մենք նույնիսկ չէինք կասկածում, որ այդ բարի գործն այսպես կփոխհատուցվի, կվերածվի իսկական մղձավանջի»:
Տղամարդը պատմել է, որ իր կնոջ մոտ 18 տարեկանում ուղեղի քաղցկեղ են հայտնաբերել: Հետագա 14 տարիներին քիմիաթերապիայի բարդ պրոցեդուրաներից կնոջ իմունային համակարգը խիստ թուլացել է:
Մի օր ամուսինը կնոջ բղավոցն է լսել. պարզվել է, որ շնիկը խաղի ժամանակ կծել է տիրուհուն, ինչի հետևանքով Հաննայի ձեռքին արյունոտ վերք էր բացվել: Մի քանի օրից նրա ջերմությունն այնքան էր բարձրացել, որ նրան իսկույն հոսպիտալացրել են:
Բժիշկների կարծիքով, կնոջ ծանր վիճակի պատճառը շան թքի մեջ պարունակվող Capnocytophaga մանրէն է: Ժամանակի ընթացքում այդ մանրէի պատճառով Հաննայի մոտ զարգացել է նեկրոտիկ ֆասցիտ, հիվանդություն, որն ախտահարում է ենթամաշկային հյուսվածքը:
2012-ի հուլիսի 3-ին կինն ընկնում է կոմայի մեջ` արյան շրջանառության բարդ խնդիրների պատճառով: Իսկ դրանից 2 օր անց վերջույթներն անզգայանում են: Վիճակն ավելի է բարդանում նրանով, որ վարակը սկսում է տարածվել ողջ օրգանիզմում:
2012-ի հուլիսի 26-ին մասնագետները ստիպված էին անդամահատել Հաննայի ոտքերն ու ձեռքերը:
«Չնայած իմ սիրելին կյանքի ու մահվան եզգարգին է, նա պայքարում է , իսկական մարտիկ է ու կհաղթահարի իրեն բաժին հասած դժվարությունը: Այն, ինչ նրա հետ պատահեց` ամենավատ թշնամուն անգամ չես կամենա»,- ասել է ամուսինը:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply