Տեղի է ունեցել «Նոր լուսին» ֆիլմի պրեմիերան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 20, 2009 15:04

Այսօր տեղի է ունեցել ամերիկացի գրող  Ստեֆանի Մեյերի «Վերջալույս. Սագա» շարքի  «Նոր Լուսին» գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի պրեմիերան աշխարհի տարբեր երկրներում: Ռեժիսորն է Կրիս Վայցը:

Ֆիլմի պրեմիերան 1 շաբաթով հետաձգվել է միայն Ուկրաինայում, որտեղ մտավախություն է եղել, որ շուկայում կհայտնվեն ֆիլմի ուկրաինական` ոչ օրինական տարբերակներ և կնվազեցնեն ֆիլմից ստանալիք հասույթը:

Նոր ֆիլմի բյուջեն կազմել է 90 մլն դոլար, այն դեպքում, երբ 1-ին՝ «Վերջալույս» ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 37 մլն դոլար: Այն վարձույթով հավաքեց 383 մլն դոլար՝ իր բյուջեից 10 անգամ ավել գումար:

Փորձագետների կարծիքով՝ «Նոր լուսին» ֆիլմը ստեղծողներին կբերի առնվազն 85 մլն դոլար ֆիլմի՝ վարձույթի դուրս գալու 1-ին շաբաթվա ընթացքում միայն:

Ֆիլմի տևողությունը 130 րոպե է: Այն շարունակում է «Վերջալույս» ֆիլմում ներկայացված հասարակ աղջկա՝ Բելլայի (Կրիստեն Ստյուրատ) և վամպիրի՝ Էդվարդի (Ռոբերտ Պատտինսոն)  սիրո պատմությունը: Այս ֆիլմում ընդգրկված են նաև նոր վամպիրներ՝ Վոլտուրիները, որոնք գերագույն իշխանության մարմնավորումն են  վամպիրական աշխարհում և մարդագայլերը, որոնք թշնամական հարաբերություններ ունեն վամպիրների հետ:

Ըստ տեղեկությունների՝ ֆիլմի 3-րդ՝ «Խավարում» և 4-րդ՝«Լուսաբաց»,  մասերը հանրությանը կներկայացվեն հաջորդ տարի:

Դիտվել է 4226 անգամ:
Print Friendly

Leave a Reply