Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օր է նշանակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2012 9:41

Վրաստանի նախագահ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 1-ին:

Վերջերս “ԱՄՆ ազգային դեմոկրատական ինստիտուտի”կատարած հարցումների համաձայն, իշխող` “Միասնական ազգային շարժում” կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել  հարցվածների 36%-ը: Վրացի միլիարդատեր Բիձինի Իվանիշվիլլիի ընդդիմադիր` “Վրացական երազանք” կուսակցության օգտին` 18%, երրորդ տեղում ընդդիմադիր խորհրդարանական “Քրիստոնյա-դեմոկրատական շարժում” կուսակցությունն է`3%-ով: հարցվածների 22%-ը հայտարարել է, որ դեռևս չի կողմնորոշվել, իսկ 16%-ը խուսափել է պատասխանից:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply