Տուլան Zоо-օլիմպիադայի մայրաքաղաք է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2012 9:18

Մոսկվայից 200 կմ հարավ գտնվող Տուլա քաղաքը դարձել է պատմության մեջ առաջին Zоо-օլիմպիադայի մայրաքաղաքը: “Մեր կրտսեր եղբայրների” խաղերը կազմակերպել է տեղի էկզոտարիումը, որն, ի դեպ,  600 տեսակ հաշվվող սողունների հավաքածու ունի.օձեր, մողեսներ, կոկորդիլոսներ, կրիաներ, ինչպես նաև` կարիճներ ու այլ ներկայացուցիչներ:

Լոնդոնի Օլիմպիադայի առիթով կազմակերպված  խաղերը 3 օր են տևել: Մեծ թվով  հանդիսատես է եկել ու մեծ բավականություն ստացել, տեսնելով փամփլիկ ու ականջավոր մարզիկներին: Առաջին օրը խավարասերների ու մկների վազքի մրցույթ է եղել, երկրորդ օրը` թռիչք երկարության, որին մասնակցել են գորտերն ու  կզաքիսները, իսկ մրցույթի ավարտին տեղի է ունեցել “հսկաների պայքար”:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply