Արական սեռական օրգան հիշեցնող արարածներ են հայտնաբերվել Բրազիլիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2012 8:20

Գիտնականները զարմանալի և միևնույն ժամանակ շփոթեցնող հայտնագործություն են արել Բրազիլիայում՝ Ամազոն գետի շրջակայքում, հայտնում է բրիտանական Sun-ը:

Հայտնաբերվել է բացարձակապես նոր, գիտությանն անհայտ արարած, որը նման է օձի և տղամարդու սեռական օրգան է հիշեցնում:

Atretochoana eiselti անվանումը ստացած նոր տեսակը գիտնականները պայմանականորեն անվանում են «ճկուն օձ»՝ նշելով, որ իրականում դրանք ամենևին էլ սողուն չեն, այլ անոտ երկկենցաղներ, որոնց մերձավոր բարեկամները գորտերն ու սալամանդրներն են: Տեսակի մոտ բացակայում են աչքերը և թոքերը: Գիտնականները ենթադրում են, որ Atretochoana eiselti-ն շնչում է մաշկով:

Ընդհանուր 6 նման էակ է հայտնաբերվել. Նրանցից մեկը սատկել է, 2-ին գիտնականները տարել են հետազոտման, մնացածներին բաց են թողել:

Կենդանին հայտնաբերվել է անցած տարվա նոյեմբերին, սակայն դրա մասին հայտարարություն է տարածվել միայն հիմա՝ տեսակի եզակիության հաստատումից հետո:

 Թերթ.am

Դիտվել է 1604 անգամ:
Print Friendly

Leave a Reply