Հայաստանում գինու արտադրությունը նվազել է, իսկ կոնյակինը` աճել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 2, 2012 8:01

Հայաստանում 2012 թ. առաջին կիսամյակում արտադրվել է մոտ 2 մլն լիտր գինի` մեկ երրորդով ավելի քիչ, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Փոխարենը` 44.8%-ով աճել է կոնյակի արտադրությունը, կազմելով 8 մլն. լիտր: Նշենք նաեւ, որ առաջին կիսամյակում նաեւ կտրուկ ավելացել է կոնյակի արտահանումը եւ գերազանցում է 7 մլն լիտրը (մոտ 78 մլն դոլար): Կոնյակի արտահանումը Հայաստանի արտաքին առեւտրի երկրորդ խոշոր հոդվածն է` զիջելով միայն պղնձի հանքաքարի արտահանմանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում ավելացել է նաեւ օղու արտադրությունը` հասնելով 4 մլն տոննայի (նախորդ տարվա ծավալները գերազանցում է 50%-ով):

Գարեջրի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել` 6.5 մլն լիտր, իսկ շամպայն-գինիների արտադրությունը նվազել է մոտ 3 անգամ` ընդամենը 38 հազ. լիտր:

 

NEWS.am

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply