Բնակչությունը սկսել է ավելի շատ շինարարություն իրականացնել. Վիճակագրություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2012 7:52

Հայաստանի քաղաքացիները 2012 թ. առաջին կիսամյակում իրականացրել են 29.2 մլրդ դրամի (մոտ 70 մլն դոլար) շինարարություն, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչությունը 47.4 % -ով ավելի շինարարություն է իրականացրել:

Ընդհանուր առմամբ` հանրապետությունում կատարվել է 130 մլրդ դրամի (մոտ 320 մլն դոլար) շինարարական աշխատանք: Շինարարության ամենամեծ ծավալներն ապահովել են կազմակերպությունները` մոտ 70 մլրդ դրամ (մոտ 170 մլն դոլար), սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առկա է մոտ 15 % անկում:

Պետական բյուջեի միջոցով իրականացվող շինարարության ծավալը 18.8 մլրդ դրամ է (մոտ 45 մլն դոլար), ինչը նախորդ տարվա ցուցանիշը զիջում է 6.8%-ով:

Միջազգային վարկերի հաշվին իրականացվել է 10 մլրդ դրամի (մոտ 24 մլն դոլար) շինարարություն` 12.4%-ով գերազանցելով նախորդ տարվա ծավալները:

Այլ աղբյուրների հաշվին իրականացվող շինարարությունն էական ծավալներ չունի:

 

 

 NEWS.am

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply