Արարատի զորամասում սպան ծեծել է զինծառայողին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 2, 2012 7:48

Թերթը գրում է, որ Արարատի զորամասում օրերս հերթական միջադեպն է գրանցվել: «Հրապարակին» հասած տեղեկություններով՝ նշված զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանը մարտական հենակետում ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից:

«Այս պահին զինվորը գտնվում է ՊՆ Մուրացանի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում` գանգուղեղային վնասվածքով:

Դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել պաշտպանության նախարարությունից: Մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ գործով նյութեր են նախապատրաստվում, որոնք կուղարկվեն տարածքային  քննչական բաժին:

Այլ մանրամասներ չհայտնեցին, սակայն, մեզ հասած տեղեկություններով, ծեծի պատճառ է դարձել այն, որ Գրիգոր Տոնապետյանը կազմուպատրաստ չի դիմավորել հրամանատարին, ով այցելել է հենակետ, ինչը խիստ զայրացրել է վերջինիս»,- գրում է թերթը:

NEWS.am

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply