ԱՄՆ-ում ուրվական –քաղաք են վաճառքի հանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2012 7:23

Ամայացած Վուտսայդ քաղաքը հանել են աճուրդի. այն պլանավորել են վաճառել 3,9 մլն դոլարով:

Քաղաքը բնակեցվել էր 1880-ականներին, ոսկու տենդի ժամանակաշրջանում: Մի լեգենդ կա, որի համաձայն այս քաղաքում է թաքնվել Վայրի Արևմուտքի  հանրաճանաչ ավազակ Բուտչ Քեսիդին:

Անցած դարի 90-ականներին, երբ Վուդսայդում ապրում էր ընդամենը 300 մարդ, այն գնեց Ռոյ Փոգը, որը մտադիր էր ոսկի արդյունահանել ու կիրառել տեղի գեյզերն առևտրային նպատակով: Սակայն, նրա մտադրությունը չստացվեց. գեյզերն ավերեցին ավազակներն ու, քաղաքը դատարկվեց: Ինքը, Փոգը ստիպված էր հեռանալ, քանի որ կինը մենակությունից ձանձրացել էր:

Վուդսայդում ոսկու հանքարան կա, փոստային բաժանմունք, բենզալցակայան: Քաղաքը վաճառվում է 3.9 մլն դոլարով:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply