«Հատիսը» հաղթեց «Չևակատային»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 20, 2009 15:10

Երևանի «Միկա» մարզասրահում կայացած բասկետբոլիստուհիների Եվրալիգայի 2-րդ տուրի խաղում Երևանի «Հատիսը»103:99 (27:21, 27:25, 21:25, 28:28) հաշվով հաղթեց Վոլոգդայի «Չևակատային»: Դա այս ստուգատեսում մեր թիմի առաջին հաղթանակն է: Այդ է պատճառը, որ խաղից հետո «Հատիսի» գլխավոր մարզիչ Գեորգի Ղազանչյանը,  հանդիպելով լրագրողներին ասաց, որ հաղթանակի առիթով շնորհավորում է ողջ Հայասատանին: Նա նշեց, որ իր թիմի թույլ օղակը եղել է պաշտպանությունը, այսուհանդես հույս հայտնվեց, որ «Հատիսը» կկարողանա կարգավորել այդ բացը և խմբում գրավել 3-րդ տեղը:
Նույնպես F խմբում ընդգրկված թուրքական «Բեշիկթաշը» 80:75 հաշվով հաղթեց հունական «Ատինաիկոսին»: «Բեշիկթաշը» ունի 4 միավոր: Այս թիմին հաջորդում են «Ատինաիկոսը» (3),«Հատիսը» (3), «Չևակատան» (2):

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply