Կրկին ձախորդ օր Հայաստանի օլիմպիականների համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 1, 2012 20:23

Լոնդոնում հերթական ձախորդ օրն էր Հայաստանի ներկայցուցիչների համար:

Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում երկրորդ  օրն անընդմեջ Հայաստանի մարզիկը, չկարողանալով բարձրացնել իր պատվիրած ծանրությունը, 0 ստացավ: Երեկ  69 կգ քաշային Առաքել Միրզոյանին հաջողությունն ուղեկից չէր: Իսկ այսօր բախտը չժպտաց 69 կգ քաշային Մելինե Դալուզյանին:

Մեր մարզուհին 6 անգամ մոտեցավ ծանրաձողին և միայն մեկ անգամ այն կարողացավ բարձրացնել իր գլխից վեր: Նա պոկում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ հաղթահարեց 111 կգ-ոց ծանրաձողը: 115 կգ բարձրացնելու Մելինեի երկու փորձերն անհաջող ստացվեցին: Դալուզյանը հրում վարժության ժամանակ էլ երկու անգամ չկարողացավ  սանձել 140 կգ-ոց ծանրաձողը: Ապա նա չբարձրցրեց 142 կգ և գլխիկոր հեռացավ մրցահարթակից:

Երկամարտում 261(115+146) կգ արդյունքով հաղթեց ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Ռիմ Յոնգ Սիմը: Նորընծա չեմպիոնը 19 տարեկան է: Մրցանակային մյուս երկու տեղերը զբաղեցրած մարզուհիները միատեսակ արդյունք ցույց տվեցին: Մեդալները բաշխելիս հաշվի առնվեց, թե նրանցից ով է անձնական քաշով ավելի թեթև: Ռումինացի Ռոկսանա  Դանիելա Կոկոսն արժանացավ արծաթե պարգևի` 256 (113+143) կգ: Իսկ Բելառուսի ներկայացուցիչ Մարինա Շկերմանկովան կանգնեց պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին` 256 (113+143) կգ:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply