Ասադի իշխանությունը ձեռնտու է հայերին. Սարգիս Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 1, 2012 16:15

“Սիրիայի հայկական թաղամասերում դեռևս կրակոցներ չկան և ռազմական գործողություններ չեն ծավալվում”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հուրախություն մեզ, փաստեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով հայերն այնտեղ բավական կազմակերպված են, և առայժմ լուրջ խուճապային իրավիճակ չի նկատվում հայերի շրջանում:
Սակայն, ինչ կլինի եթե Սիրիայում Ասադը հանձնի իշխանությունն ու այլ ուժեր գան իշխանության: Այս հարցում արաբագետը կարծում է, որ եթե Սիրիայում ծայրահեղական ուժերը գան իշխանության, դա, միանշանակ, վատ կանդրադառնա բոլոր ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի վրա:
Նա նույնպես հաստատեց այն կարծքիը, որ սիրիահայերին միանշանակ ձեռնտու է Ասադի իշխանությունը, քանի որ վերջինս լավ է վերաբերվել հայերին և նրա օրոք սիրիական 60 հազարանոց հայ համայնքը ապրել է առանց խնդիրների, իսկ ծայրահեղական իսլամիստների կողմից իշխանության զավթումը միանգամայն բացասական հետևանքներ կունենա այնտեղի հայերի համար:
Ս. Գրիգորյանի խոսքով, որոշակի հակասություններ կան նաև այնտեղի ընդդիմադիրների միջև, և այս հարցում, ամենաճիշտը կլինի միջին խավի դիրքորոշումը, քանզի եթե այդ զանգվածն ուժեղանա, ապա նրանք կկարողանան էապես փոխել Սիրիայի ճգնաժամի ելքը դրական ուղղությամբ:
Ըստ արաբագետի` Սիրիայում կատարվող այս ռազմական իրադարձությունները նախ և առաջ ուղղված են Իրանի դեմ, և այս հարցում կան մի քանի խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում: Ուստի, երբ Սիրիայի հետ հարցերը լուծվեն, շատ հնարավոր է, որ հաջորդ հարվածը հասցվի Իրանին:
Սակայն, բանախոսը դժվարանում է առայժմ հստակ նշել թե ինչպիսի ելք կունենա Սիրիայու ծավալված այս հակամարտությունը և ով կգա իշխանության, եթե Ասադը, ի վերջո, զերնքերը վայր դնի ու հրաժարվի իշխանությունից, քանի որ, ըստ Գրիգորյանի, ընդդիմության մեջ ևս հակասություններ կան, քանզի այն բաղակացած է բազմաթիվ ուժերից ու խմբավորումներից:

Վահե Մակարյան

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply