Հայաստանից մեկ առաջատար` շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 20, 2009 14:28

Թուրքիայի Քեմեր քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության  8 տուրերից հետո Հայաստանի ներկայացուցիչներն ունեն միայն մեկ առաջատար:
10 տարեկանների մրցաշարում վաստակած 7 միավորով առաջին տեղն է բաժանում Միքայել Մկրտչյանը: 14 տարեկանների մրցաշարի մասնակից Հովհաննես Գաբուզյանը հավաքած 6 միավորով հանգրվանել է 5-12-րդ տեղերը զբաղեցնողների խմբում: Հայաստանից այս ստուգատեսում կարողություններն է փորձում 23 շախամատիստ:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply