«Արմավիա»-ի չվերթը դեպի Հալեպ չի կայացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 1, 2012 15:38
«Արմավիա» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել օգոստոսի 1-ի Երևան-Հալեպ-Երևան չվերթը, պատճառը ուղևորների բացակայությունն է:
«Արմավիա»-ից հաղորդում են, որ նախատեսված մյուս լրացուցիչ չվերթերն ուժի մեջ են:
Լրացուցիչ չվերթեր նախատեսվում են նաև օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին: Չվերթները կիրականացվեն 108 տեղանոց «Բոինգ» օդանավով»:
Հուլիսի 31-ին ազգային ավիափոխադրող ընկերությունը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից լրացուցիչ չվերթ կիրականացնի Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
