Անհայտ Մոնրոն.կես դար առանց Մերիլինի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 1, 2012 15:37

Օգոստոսի 5-ին կլրանա 20-րդ դարի ամենահայտնի աստղերից մեկի, անկրկնելի և չափազանց հմայիչ Մերիլին Մոնրոյի մահվան 50-րդ տարելիցը: Իր հմայքի շատ գաղտնիքներ  հավերժ երիտասարդ Մերիլինը իր հետ գերեզման է տարել, դրանց  մի մասը դերասանուհու կենսագիրներին հաջողվել է լուծել միայն վերջերս: Ի՞նչ մենք չգիտենք Մոնրոյի մասին:

Ամերիկյան  Business Insider հրատարակության թղթակիցները պատմում են Մերիլին Մոնրոյի կյանքի քիչ հայտնի փաստերի մասին:

Արհեստական ադամանդներ

Դերասանուհուն, որը երգում էր երգ, որում ասվում էր,  թե ադամանդները օրիորդների լավագույն ընկերներն են, իրականում վճարում էին շատ քիչ: Այսպիսով,  Մերիլին Մոնրոյի զուգընկերուհու `Ջեյն Ռասսելի հոնորարը «Ջենտլմենները գերադասում են շիկահերներին» ֆիլմի համար   10 անգամ գերազանցում էր Հոլիվուդի սեքս խորհրդանիշի աշխատավարձից: Դերասանուհու վերջին  «Ի՞նչ պետք է պատահի»  ֆիլմի հոնորարը ընդամենը 100 հազար դոլար է կազմել: Համեմատության համար ասենք, որ Էլիզաբեթ Թեյլորը Կլեոպատրայի դերի համար ստացել է մեկ միլիոն դոլար: Իր ամբողջ կարիերայի ընթացքում ամենամեծ հոնորարի առաջարկը Մերիլինը ստացել է Twentieth-Century Fox ընկերությունից իր մահվանից ընդամենը չորս օր առաջ:

Վատ հիշողություն

Մերիլին Մոնրոն հայտնի է եղել իր վատ հիշողությամբ և ոչ այնքան լավ երաժշտական լսողությամբ: Այսպիսով, որպեսզի լավ երգի «It’s me, Sugar» երգը «Ջազում միայն աղջիկներ են »  ֆիլմում, դերասանուհին ստիպված էր  60 դուբլ անել:

Ճանաչման  բացակայություն

1953 թ. Մերիլին Մոնրոն նկարահանվել է Playboy ամսագրի համար, որպես ամսվա աղջիկ: Նկարահանումների համար նրան վճարել են  50 դոլար: Ավելի ուշ տաբլոիդի հիմնադիր Հյու Հեֆները այդ նկարները գնել է 500 դոլարով: Այս ամառ աճուրդի հանվեցին մերկ Մոնրոյի մի քանի նկարներ: Դրանք առնել ցանկացողներ չեղան:

Ոչ միայն Մերիլին 

Մերիլինը շատ անուններ ուներ, ծնվել է որպես Նորմա Ջին Մորտենսոն, կնունքին նրան տվել են Նորմա Ջին Բեյքեր անունը: Նա  որպես մոդել աշխատել է  հետևյալ կեղծանուններով Ջին Նորման և Մոնա Մոնրո, նրա առաջին կինոկեղծանունը Ժան Ադեր էր, հյուրանոցներում և հիվանդանոցներում նա ստորագրում էր Զելդա Զոնկ կամ Ֆեյ Միլլեր: Դերասանուհին պաշտոնապես փոխել է անունը Մերիլին Մոնրո միայն 1956թ., երբ արդեն կինոաստղ էր:

Մերիլին Մոնրոն մահացել է  1962 թ.  օգոստոսի 5-ին `դեղերի գերդոզավորումից, նա 36 տարեկան էր: 

Դիտվել է 2129 անգամ:
Print Friendly

Leave a Reply