Ճապոնացիները թայֆունի սպառնալիքով գրեթե հարյուր ավիաչվերթ են հետաձգել ու պատրաստվում են տարհանման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2012 13:02

«Դամրեյ» թայֆունի  սպառնալիքից, որն, ըստ կանխատեսումների,  վաղը հասնելու է Կյուսյու կղզի, 88 ավիաչվերթ է հետաձգվել: Ներկայումս փոթորիկը Կյուսյուից հարավ է գտնվում ու շարժվում է դեպի հյուսիս արևմուտք. քամու արագությունը 30մ/վրկ է, երբեմն` 40մ/վրկ:

ԶԼՄ-ների տեղեկացման համաձայն, երկրի իշխանությունները դեռևս տարհանման անհրաժեշտության մասին չեն հայտարարել, սակայն բնակչությունը պատրաստվում է դրան, քանի որ օդերևութաբանները հայտնել են հորդառատ անձրևների մասին, որոնք կարող են ջրհեղեղի ու լեռնային շրջաններում սողանքների պատճառ դառնալ: Կանխատեսումների համաձայն,  տեղումների քանակը որոշ մասերում կարող է հասնել ժամում 80 մմ-ի:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply