Երիտասարդ երևալու համար հաճախ ժպտացեք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2012 12:51
Նիդեռլանդներից գիտնականներ Քեո Գեվերսն ու Ալի Սալահը ստեղծել են մի ծրագիր, որով հնարավոր է որոշել մարդու տարիքն ըստ ծիծաղի: Նրանք նաև կարողացել են պատասխանել այն հարցին, թե ինչ կարելի է անել ավելի երիտասարդ երևալու համար: 8-76 տարեկան 500 մասնակցի խնդրվեց տեսախցիկի առջև «սարքովի» և անկեղծ ծիծաղ ցուցադրել, ապա` զայրույթ, վիշտ, զարմանք ու սարսափ:
Ժպիտների բնութագրերը վերլուծելով, օրինակ, թե որքան արագ են բերանի անկյունները վեր բարձրանում, գիտնականները այդ չափորոշիչներն այնպես են համակարգել, որ ծրագիրը որոշում է մարդու թե տարիքը և թե զգացումերը: Զուգահեռաբար կատարված մեկ այլ փորձից պարզվեց, որ ծրագիրն անսխալ հետևություններ է անում, մինչդեռ մարդիկ 6-7 տարով սխալ են գնահատել փորձին մասնակցող ծիծաղող մարդկանց իսկական տարիքը:
Ստացվում է, որ ժպտացող մարդը երիտասարդ է երևում. դա վերաբերում է հատկապես 40-նն անց մարդկանց:






Facebook
Tweet This
Email This Post
