Ճանապարհային ոստիկանները բռնեցին փախչող կողոպտչին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 1, 2012 12:35
Հուլիսի 31-ին, ժամը 16.20-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա  թիվ 81 երթուղային միկրոավտոբուսից իջնող 54-ամյա կնոջ  պայուսակից հափշտակելով դրամանապանակը, որի մեջ եղել է 152.000 դրամ և 2.000 ՌԴ ռուբլի, դիմել է փախուստի:
Կինը, նկատելով  ՃՈ ծառայողներին, մատնացույց է արել փախչող Սուրեն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակը` գումարով:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply