Թուրքական տանկերը տեղաբաշխվել են Սիրիայի սահմանի երկայնքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2012 12:36
Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, հիմնական ուժերը Դեմիրիշիկ գյուղի մոտ են կենտրոնացվել, սահմանակետից մեկ կմ հեռավորության վրա:
Գործակալությունը հայտնում է, որ Սիրիա զորք մտցնել չի նախատեսվում, սակայն զինվորական սահմանային ստորաբաժանումները լրիվ մարտական պատրաստվածության վիճակի են բերվել:
Մինչ այդ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայտնել էր, որ իր երկիրը անհրաժեշտ միջոցները կձեռնակի, եթե Սիրիայի կողմից ահաբեկչություն լինի: «Մենք մեր սահմանի երկայնքով թույլ չենք տա ահաբեկչություն կատարվի: Նման սպառնալիքն օրինական պաշտպանություն կիրառելու իրավունք է տալիս, և մենք իրավունք ունենք ցանկացած միջոց կիրառել»: Նա չի բացառում նաև Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտի ստեղծելու տարբերակը, եթե Սիրիայից ստիպողաբար ներգաղթածների թիվը հասնի 100 հազարի: «Թուրքիան միայնակ չի կարող նման բեռի դիմանալ»,- հայտարարել է Դավութօղլուն:






Facebook
Tweet This
Email This Post
