Գվիդոնը փորձում էր վաճառել գողացած հեռախոսը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 1, 2012 12:33

Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոմիտասի պողոտայի շուկայի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված, նախկինում դատված Գվիդոն Մ.-ին, որը ցանկանում էր ցածր գնով և շտապ բջջային հեռախոս վաճառել:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15.30-ին, հեռախոսը գողացել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող մթերային խանութի ցուցափեղկից:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply