Համլետը 2միլիոն արժողությամբ ճամպրուկ էր գողացել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 1, 2012 12:31
Հուլիսի 31-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցից բերման են ենթարկել 1977 թ. ծնված, նախկինում դատված Համլետ Թ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 29-ին, ժամը 21.00-ին, բաց դռնից մտնելով տներից մեկը՝ գողացել է ճամպրուկ, որի մեջ եղել է մոտ երկու միլոն դրամ արժողության հագուստ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
