Չորս ավտոպատահար`ինը վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 1, 2012 12:26
Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մայիսյան-Հացիկ ճանապարհի 4-րդ կմ-ին «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 31-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընթացել դեպի դաշտամիջյան հատված:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արտաշատ ճանապարհին վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 31-ին, ժամը 18.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ձորափի փողոցի թիվ 40 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





Facebook
Tweet This