Խարդախներն ու խուլիգանները ձերբակալվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 1, 2012 12:22

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 31-ին, ժամը 13.50-ին, Արշակունյաց պողոտայի 135 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վահան Հ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 20-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հուլիսի 31-ին, ժամը 14.35-ին, Արտաշիսյան փողոցի 88/Ա շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արթուր Ս.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ ՆԳՆ Ստավրապոլի երկրամասի վարչության կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply