Հայրիկյանը վառված քաղաքական գործիչ է. նրան մնա` Ամերիկայի հիմնադիրն էլ է ինքը. Քաղաքագետ Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 1, 2012 5:11

Եթե Հայրիկյանն իրեն է առաջարկել որպես այլընտարնային թեկնածու, ուրեմն արդեն իսկ վատ է սկսվել ամեն ինչ: Խոսելով առաջիկա նախագահական ընտրություններին այլընտրանքային թեկնածուի ձևավորման մասին` այս կարծիը հայտնեց Պարույր Հայրիկյանի վերաբերյալ քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ նրա` Հայրիկյանը պարզապես օժանդակում է Սերժ Սարգսյանի իշխանության կայունանալուն. “Նա արդեն իսկ վառված քաղաքական գործիչ է, նրան որ հարցնեք, Ամերիկայի հիմնադիրն էլ է ինքը, բայց ինքը առանձնապես ոչ մի բան էլ չի արել Հայաստանի համար կամ արել է` չափի մեջ”:

Այնումանենայնիվ, Շիրինյանը կարծում է, որ եթե գտնվի համապատասխան քաղաքական գործիչ, ով կարող է լինել և կուսակցական անձ և ոչ կուսակցական, ապա միասնական այլընտրանքային թեկնածու հնարավոր է ձևավորել, եթե ընդդիմությունը գնա նրա հետևից. “Եթե էսօր ընդդիմությունը չի կարողանում համապատասխան մարդ գտնել, որի շուրջը հավաքվի, բայց որը տանող լինի, կարողանա առաջնորդել, ով, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, քանի որ նրա վարկանիշն ընկած է, այդ ժամանակ կարող է ընդդիմությունը հանդես գալ միասնական թեկնածուով”:

Սակայն, քաղագետ Շիրինյանը կարծես թե ավելի շատ հակված է Ռոբերտ Քոչարյանին այդ այլընտրանքային թեկնածուի կամ առաջիկա քաղաքական զարգացումների կիզակետում տեսնելուն:

“Ես, ճիշտն ասած, կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես քաղաքական անձ, մեջտեղ գար, սակայն որոշակի պայմաններով ու երաշխիքների առկայության պարագայում: Բայց նա, ոնց որ թե, չի ուզում վերադառնալ, բայց ճիշտ չի անում”,- կարծում է քաղաքագետը:

Վահե Մակարյան

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply