Յուշչենկոն խնդրել է Մեդվեդևին վերանայել գազի մատակարարման պայմանագրերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2009 15:53

picture2Այսօր` Յալթայում,  Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինաի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կքննարկեն գազի հետ կապված տարաձայնությունները:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն պաշտոնապես դիմել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, քննադատելով «Գազպրոմի» և «Նաֆտոգազի» պայմանագրերի մի շարք դրույթները:

Պայմանագրով վառելիքի մատակարարման համար Յուշչենկոն առաջարկել է կիրառել«վերցրու կամ վճարիր» սկզբունքը: Նա նշել է, որ ուկրաինական կողմի պարտականությունները չկատարելու դեպքում Ռուսաստանը կարող է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, իսկ Ուկրաինան դժգոհության դեպքում այդպիսի քայլերի դիմելու լծակներ չունի: Յուշչենկոն ասել է, որ ռուսական գազը Ուկրաինայի համար թանկացել է երեք անգամ և այն գերազանցում է գազի միջին եվրոպական արժեքը: Ուկրաինայի նախագահն այն կարծիքին է, որ «Նաֆտոգազը» 2-3 միլիարդ դոլար չի ստացել ռուսական գազը Եվրոպա տեղափոխելու համար:

Դիտվել է 1649 անգամ:
Print Friendly

Leave a Reply