Մեկ շաբաթում Հայաստանում սպանվել է 5 հոգի

Օրվա լուր | | June 15, 2009 18:33

spanutyunՆախորդ մեկ շաբաթում ոստիկանությունում գրանցվել է Հայաստանի մարզերում կատարված սպանության 2 դեպք: Կոտայքի մարզի Նոր գյուղում դանակահարությամբ փողի համար սպանել են Հասոյանների 4 հոգանոց ընտանիքին: Գեղարքունիqի մարզպետարանի մոտ էլ հայտնաբերվել է 1962թ. ծնված Գեորգի Բիձյանի դիակը` ճակատին հրազենային վնասվածքի հետքով:

Գրանցվել է նաև սպանության մեկ փորձ Դիլիջանում. վիճաբանության ժամանակ 25-ամյա Արսենի և 24-ամյա Արթուրի վրա հրազենով կրակել է 23-ամյա Ավագն ու փախչել: Վերջինիս հայտնաբերելու համար հայտարարված է հետախուզում:

Շաբաթն աչքի է ընկել նաև ավազակային հարձակումներով. 1 օրում` 2 դեպք: 4 անհայտ անձինք բաց դռնից մուտք են գործել իջևանցի Զարմայիլի տուն, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, ծեծի ենթարկելով` գումար պահանջել: Ննջասենյակի մահճակալի անկողնու տակից հափշտակել են 100.000 դրամ և դիմել փախուստի:

Շենքի մուտքի մոտ դանակի սպառնալիքի և ծեծի միջոցով մայրաքաղաքի բնակիչ`1970թ. ծնված Հովիկ Պ.-ի գրպանից 2 անհայտ անձինք էլ հափշտակել են 92.000 դրամ և դիմել փախուստի: Դեպքի առիթով կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply