Վախճանվել է ամերիկացի գրող Գոռ Վիդալը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2012 11:56
ԱՄՆ գրականության դասականը վախճանվել է 86 տարեկան հասակում:
Խոշորագույն էսսեիստի մահվան մասին հայտնի է դարձել նրա հարազատների` գրողի թվիթեր-ըքաունտում թողած կարճ հաղորդագրությունից: «Գոռ Վիդալի ընտանիքը տեղեկացնում է, որ նա կյանքից հեռացավ հուլիսի 31-ին, Լոս Անջելեսում : Նա 86 տարեկան էր»,- ասվում է սոցէջում:
Մահվան պատճառը պնևմոնիայից հետո առաջացած բարդությունն էր:
Գոռ Վիդալն առաջինն էր, որ ամերիկյան գրականության մեջ բարձրացրեց համասեռականների հարցը, ինչը մամուլում հակասական գնահատականների արժանացավ: Դրանից հետո նա բազմիցս է պաշտպանել սեքսուալ ազատությունը:






Facebook
Tweet This
Email This Post
