10-ամյա աղջկան սպանողը կասկածվում է ևս մեկ հանցանգործության մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2012 11:42
Պյատիգորսկում 10-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվում է Վլադիմիր Համբարձումովը: Տղամարդը փնտրվում էր սեքսուալ բնույթի հանցանք կատարելու համար:
Պարզվել է, որ բացի աղջկա` 10-ամյա Անյա Պրոկոպենկոյի սպանությունից, նա մեղադրվում է նաև մի կնոջ բռնաբարության մեջ, որի մոտ 2012-ի հուլիսի 3-ին Համբարձումովն իր զարմիկի հետ հյուր էր գնացել: Այն ժամանակ կինը դիմում է գրել Համբարձումովի մասին հայտարարությամբ, սակայն նրան անմիջապես չեն ձերբակալել, իսկ 20 օր անց նա կատարել է հերթական հանցագործությունը:
Հուլիսի 26-ին հայտնի էր դարձել 10-ամյա Անյա Պրոկոպենկոյի անհետացման մասին, որին 2 օր անց հայտնաբերել էին բռնաբարության հետքերով` սպանված:
Համբարձումովը կասկածյալների խմբում էր հայտնվել, երբ կամավոր գենետիկ նյութ էր հանձնել: Սխալմունքից խուսափելու համար մասնագետները երեխայի մարմնի վրա հայնաբերված ու տղամարդու հանձնած փորձանմուշների փորձազննություն են կատարել: Հանցագործին հայտնաբերել հաջողվել է սպանությունից մեկ շաբաթ անց: Արդեն թալանի համար դատված հանցագործը մանրամասն կշռադատել էր իր քայլերը ու գրեթե ոչ մի հետք չէր թողել հանցագործության վայրում:
10-ամյա Անյա Պրոկոպենկոյի դիակը հայտնաբերվել էր Մաշուկ լեռան մոտ` բռնաբարության հետքերով, խեղդամահ արված: Մոլագարն իր զոհին փակ տարածքում էր պահել, որից հետո սպանել ու շինհրապարակ էր գցել:






Facebook
Tweet This
Email This Post
