Պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալն անկում է ապրել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 19, 2009 15:26

7680_am_1Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալի անկումը կանխարգելելն է, քանի որ ներկայումս` գործող օրենսդրության համաձայն, ՀԴՄ կտրոնները տրամադրվում են միայն կանխիկ դրամով դրամական հաշվարկների իրականացման ժամանակ։ Կառավարությունը լրացում է կատարել ս.թ. հունվարին ընդունած իր որոշումներից մեկում` սահմանելով, որ որսորդական տնտեսությունների տարածքներում որսի կենդանիների հաշվառումը տարին մեկ անգամ կազմակերպում եւ իրականացնում է որսի օգտատերը։ Որսասեզոնը սկսելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ նա հաշվառման տվյալները ներկայացնում է որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառի լիազոր մարմին։ Որոշումը կնպաստի որսի տարեկան պաշարների ճիշտ գնահատմանը։ Կառավարությունը` քննարկելով ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեղեկատվության ազատության մասին», «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, արել է մի շարք դիտողություններ եւ առաջարկություններ։ Եվ քանի որ օրինագծերից առաջինը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, ապա կառավարությունը, արված առաջարկությունների ընդունման դեպքում, համաձայնել է նախագծերի փաթեթը ներկայացնել որպես համատեղ օրենսդրական նախաձեռնություն։ Գործադիրը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, մասնավորապես, արտոնություն է նախատեսում մի շարք կազմակերպությունների համար, մինչդեռ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում նշված է, որ գործադիրն առաջնորդվելու է արտոնությունների առավելագույն կրճատման կամ բացառման սկզբունքով։ Այդ օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply