Հոլանդիայում Նոյյան տապան են կառուցել (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2012 11:05

Նիդեռլանդների Դորդրեխտ քաղաքում Յոհան Հուիբերսն ավարտին է հասցրել 2009-ին սկսած Նոյյան տապանի կառուցումը, որն իր չափսերով լրիվ համապատասխանում է բիբլիական նկարագրություններին: Տապանի երկարությունը 133,5 մետր է, ֆուտբոլի դաշտին գրեթե հավասար, լայնքը` 22,25 մ, իսկ բարձրությունը` 13,35 մ:
Կառույցի կմախքը հին նավերի գերաններից է` երեսպատված սկանդինավյան նոճու փայտով, իսկ Նոյի տապանն իրականում , ըստ նկարագրությունների, ամբողջությամբ կառուցված է եղել բոխուց: Տապանի ներսում տարբեր կենդանիների բնական չափսերի տիկնիկներ են:
4-հարկանի նավի կառուցման համար Հուիբերսը ծախսել է 1,6 մլն դոլար:
Աշխատանքների ավարտից հետո այն բաց է այցելուների առջև:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply