Լողորդ Մայքլ Ֆելպսի աննախադեպ նվաճումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 1, 2012 11:02

Լոնդոնում շարունակվող օլիմպիական խաղերում աննախադեպ արդյունքի հասավ լողորդ  Մայքլ Ֆելպսը: Նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում հաղթող դարձավ 4×200 մ ազատ ոճով փոխանցալողի մրցումներում: 27-ամյա մարզիկը դարձավ օլիմպիական խաղերի 15-ակի չեմպիոն: Նրա հավաքածուն զարդարում են նաև օլիմպիական խաղերի երկուական արծաթե և բրոնզե պարգև: Ընդհանուր հաշվով լողորդն ունի օլիմպիական խաղերի 19 մեդալ: Օլիմպիական խաղերի մեդալների քանակով նա շրջանցեց խորհրդային մարմնամարզուհի Լարիսա Լատինինային, որն արժանացել է 18  (9 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե) պարգևի:

Լոնդոնում Ֆելպսը տիրացավ իր 3-րդ մեդալին: Ավելի վաղ նա 2-րդ մրցանակակիր էր դարձել իր երկրի հավաքականի կազմում 4х100 մ ազատ ոճով փոխանցալողում և 200 մ բատերֆլյայ ոճով լողում:

Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, թե օլիմպիական խաղերի լողի մրցումներում ինչքան շատ մեդալներ է հնարավոր նվաճել, մինչդեռ, Հայաստանի սպորտի գլուխ կանգնած այրերը լողը մեր երկրում անտերության են մատնել, և դրա համար ոչ մեկը ոչ մի պատասխանատվություն չի կրում:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply