Տեսչական բարեփոխումները շարունակվում են

Պաշտոնական, Օրվա լուր | | օգոստոսի 1, 2012 10:28

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:

Ի թիվս օրակարգում ընդգրկված տարբեր հարցերի` նիստի ընթացքում զեկուցվել է ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության ստուգաթերթերի նախագծի փորձարկման արդյունքների և արձանագրված խնդիրների մասին:

Մասնավորապես նշվել է, որ ստուգաթերթերի հարցերում ներառված պահանջները համահունչ չեն ժամանակակից հակահրդեհային պահանջներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դրանքկրճատել:

Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ստեղծել աշխատանքային խումբ, ներգրավելով մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ստուգաթերթերի կրճատված տարբերակը:

 

 

Դիտվել է 866 անգամ:

Leave a Reply