Արմեն Ղազարյանի նորամուտը ծանրամարտի Ռուսաստանի հավաքականի կազմում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 19, 2009 15:17
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, սպիտակցի Արմեն Ղազարյանն իրավունք է ստացել մասնակցել Ռուսաստանի հավաքականի կազմում Հարավային Կորեայում մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Այդ ստուգատեսի բացումը կկայանա այսօր: Սա անսպասելի չէր, քանի որ այդ երկրի ընտրանիի կազմում հայ մարզիկը նախապատրաստվել էր մերձմոսկովյան «Գոլուբոյ գորոդոկ» մարզաբազայում: Եվ ահա, ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Ռիգերտը, որոշել է 77 կգ քաշային ծանրորդին իր կարողությունները դրսևորելու հնարավորություն տալ: Սա կլինի Ղազարյանի նորամուտը Ռուսաստանի հավաքականի կազմում: Հիշեցնենք, որ Արմենը, հանդես գալով Հայաստանի հավաքականի կազմում, 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում գրավել էր 4-րդ տեղը:






Facebook
Tweet This
Email This Post
