Մղձավանջը մեր երկրի օլիմպիականների համար շարունակվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 1, 2012 0:21

Մշուշոտ Լոնդոնում Հայաստանի պատվիրակների համար մղձավանջային էր նաև օլիմպիական խաղերի 4-րդ օրը: Հինգ տասնյակ երկրների պատվիրակներ մեդալներ են նվաճել, մինչդեռ, մերոնք ուրախանալու ոչ մի առիթ չունեն:

Թվում էր, թե դրությունն այս առումով կշտկի 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը, սակայն կատարվեց անցանկալին: Նա 6 անգամ մոտեցավ ծանրաձողին, սակայն մեկ անգամ միայն կարողացավ բարձրացնել իր պատվիրած կիլոգրամները:

Պոկում վարժությունում մեր երկրի ներկայացուցիչը երկրորդ մոտեցումից հետո գլխավերևում պահեց 148 կգ ծանրությունև և ցույց տվեց 5-րդ արդյունքը: Նրան չենթարկվեց 151 կգ-ոց ծանրաձողը: Իսկ հրում վարժությունում Միրզոյանը երկու անգամ ապարդյուն փորձեց  սանձել 177 կգ-ոց ծանրաձողը, սակայն դարձյալ չստացվեց: Դրությունը շտկելու համար նա հուսահատ քայլի դիմեց, փորձելով բարձրացնել 181 կգ, բայց դա դա ևս մեր մարզիկի ուժերից այս անգամ ակնհայտորեն վեր էր: Միրզոյանը 0 ստացավ և դուրս մնաց պայքարից:

Փաստն այն է, որ Առաքելը պատրաստ չէր այս փորձությանը և խայտառակ մրցելույթ ունեցավ, չպայքարեց, չդրսևորեց կամային հատկանիշներ:

Դժվար է ասել, թե ինչն է պատճառը: Հավելենք, որ նա ոչ թե իր սովորական` 77 կգ քաշային կարգում հանդես եկավ, այլ` 69 կգ քաշային կարգում:

Իսկ այս քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ չինացի Լին Ջին Ֆոնը` 344 (157+187)

կգ:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply