Գագիկ Բեգլարյանը ընդունել է Համաշխարհային բանկի ճանապարհային ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 31, 2012 18:07

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 31-ին ընդունել է Համաշխարհային բանկի ճանապարհային ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ` ինչպես ընթացիկ, կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի, այնպես էլ նոր ծրագրի շրջանակներում եւ անել հնարավոր ամեն բան` այն արագ իրագործելու ուղղությամբ:
Վիքրամ Քուտարին բավարար գնահատական է տվել ընթացիկ ծրագրի իրականացմանը եւ ներկայացրել նոր ծրագրի վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջարկությունը: Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել` օժանդակելու նոր ծրագրի նախապատրաստմանն ու իրագործմանը, կարեւորել հնարավոր խնդիրների արագ արձագանքումը: Նա ընդգծել է, որ պետք է հստակեցնել մոտեցումները հետագա ծրագրի շրջանակներում ճանապարհների ընտրության հարցում, նրանց անվտանգության, պատշաճ սպասարկման ուղղությամբ:
Վիքրամ Քուտարին կիսել է նախարարի մտահոգությունները եւ հավելել, որ առավել ուշադիր կլինեն բարձրացված հարցերի նկատմամբ:
Նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Վիքրամ Քուտարին կարեւորել են երկկողմ հարաբարերությունները եւ հույս հայտնել,որ հետագա համագործակցությունը կունենա ամուր հիմքեր:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply