ԲՀԿ-ն ընդդիմություն է, որովհետև այլընտրա՞նք է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2012 17:40

Այլընտրանքը իսկական օպոզիցիա է: ԲՀԿ-ն այլընտրանք է, հետևաբար ԲՀԿ-ն օպոզիցիա է: Ինդուկտիվ մեթոդով կառուցված տրամաբանական այսպիսի շղթայի օգնությամբ հետևյալ թեզին հանգեց այսօր քաղաքագետ Լևոն Շիրինյանը: “Բարգավաճ Հայաստանի վերաբերյալ շատ է խոսվում՝ օպոզիցիա է, թե չէ: Սա ասվում է նաև այն պատճառով, որ Վարդան Բոստանջյանը հռետորական հարց էր տալիս, թե ինքը ոչ մի գրքի մեջ չի կարդացել՝ այլընտրանքը օպոզիցիա է, թե ոչ: Ես ասում եմ, որ այլընտրանքը իսկական օպոզիցիա է”,- ասում է Շիրինյանն ու, որպես իր ասածի ապացույց, մեջբերում է Ռուսաստանում 2000 թվին Մոսկվայում հրատարակված հանրագիտարաններից մեկի համապատասխան գլուխը. «Այնտեղ գրված է, որ ինչպես ընդդիմություն են համարվում փողոցի, խորհրդարանի, արմատական և այլ ընդդիմադիր ուժեր, այնպիս էլ ընդդիմություն է համարվում այլընտրանքային ուժը»:

Քաղաքագետը այս հարցում համարում է, որ եթե այդ կուսակցության քաղաքական ղեկավարությունը և հանրապետության քաղաքական ղեկավարությունը կարողանա ազգաշեն մի քայլ անել՝ ունենալով երկրում պահպանողական կուսակցություն՝ լավ կամ վատ և որդեգրի ամերիկյան դեմոկրատական արժեհամակարգը որդեգրի ու տեղափոխվի Ֆրանկլին Ռուզվելտի բարեփոխումների տրամաբանության շրջանակ, ապա մենք կունենանք Միացյալ նահանգների քաղաքական համակարգը մոտ ապագայում:

Այս ամենով մեկտեղ Շիրինյանը վստահ է ԲՀԿ-ի ընդդիմադիր ռեսուրսների վրա և կարծում է, որ ԲՀԿ-ն այն ուժն է, որը կարող է ձևավորել այլընտրանքային ընդդիմություն. «Օպոզիցիա հասկացությունը չի նշանակում իրար հանդեպ թշնամանք: Ես հասկանում են հետևյալը. կա քաղաքական մի իրականություն, և այդ իրականաության մեջ ընդդմիությունը իր մեջ ենթադրում է ինտիտուցիոնալ կառույցներ է, որոնք որոշակի շահերով առաջնորդվող որոշակի մարդկանց խմբեր են, որոնք գործում են իրենց տնտեսական, քաղաքական և այլ շահերը բարելավելու համար»,- պարզաբանում է քաղաքագետն ու ավելացնում, որ հիմա Հայաստանի օլիգարխիկ հատվածը կազմակերպված է նախ Հանրապետական կուսակցության, այնուհետև՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության մեջ, ովքեր հնարավոր է, որ երկրի զարգացման վերաբերյալ ունենան տարբեր պատկերացումներ:

Իսկ այն հարցին, թե որն է ԲՀԿ-ի քաղաքական գաղափարախոսությունը, որի հիման վրա էլ տվյալ կուսակցության օլիգարխները ձևավորել են իրենց պատկերացումները երկրի զարգացման վերաբերյալ, պարոն Շիրինյանն ասաց. “ԲՀԿ-ի գաղափարախոսությունը ես եմ առաջարկել, այն է՝ վերցնել դեմոկրատական կուսակցության արժեհամակարգը և որդեգրել լիբերալ, ազատական արժեքներ”: Իսկ, թե ի, վերջո, ինչ գաղափարական արժեհամակարգի վրա են հիմնվում այսօրվա ԲՀԿ-ական գործարար պատգամավորները, Շիրինյանը այդպես էլ հստակ չկարողացավ առանձնացնել՝ միայն նշելով անձի ազատության, ձեռնարկատիրության ու տնտեսվարության մասին որոշ կոնցեպցիաներ:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply