Միլիոնների մոռացկոտություն. Ստրադիվարիուսի ջութակը թողել են գնացքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 16:58

Շվեյցարացի երաժիշտը նստել է գնացք անգին ջութակով, որ ստեղծել էր հայտնի իտալական վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսը, բայց գնացքից դուրս գալիս վագոնում է մոռացել ջութակը , որի գինը ավելի քան երկու միլիոն դոլար է: Տեղի ամբողջ ոստիկանությունը տագնապ է բարձրացրել, գրում է բրիտանական  The Telegraph-ը:

Գործիքի տերը , որը ցանկացել է անհայտ մնալ, անգին ջութակը տվել է բարեկամ ջութակահարին ելույթի համար: Համերգը պիտի կայանար   շվեյցարական  Բեռն քաղաքում, որտեղ երաժիշտը ուղևորվել է գնացքով: Անհասկանալի է, թե ինչպես իր մոտ գտնվող ամենաարժեքավոր իրը երաժիշտը հաջողացրել է մոռանալ գնացքի վագոնում:

Հայտնաբերելով կորուստը, ջութակահարը դիմել է ոստիկսնություն: Մի քանի ժամ իշխանությունները ուսումնասիրում  էին վագոնում տեղադրված տեսախցիկների նյութերը և նկատեցին, որ եզակի գործիքը գնացքից տանում է մի ուրիշ ուղևոր: Բարեբախտաբար, Ստրադիվարիուսի ջութակ գտնողն ազնիվ մարդ էր և ջութակն իր մոտ պահելու փոխարեն տարել է գտածոների գրասենյակ:

Երկու օր լարված փնտրտուքից հետո, կիրակի օրը, ջութակը վերադարձավ տիրոջ մոտ: Իշխանությունները երաժշտի և նրա բարեկամ ջութակի տիրոջ  անունները չեն հրապարակում:
Աշխարհում պահպանվել է XVII-XVIII դարերի իտալական հայտնի վարպետի մոտ 650 գործիք:

Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply