Հույսեր Հայաստանի շախմատիստներից աշխարհի` պատանեկան առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 19, 2009 14:29

chess4Թուրքիայի Քեմեր քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մի քանիսն առաջատարների խմբում են և մեդալներ նվաճելու հույսեր են ներշնչում:
Հայաստանից այս ստուգատեսում հանդես է գալիս 23 շախմատիստ: Խաղացված 7 տուրից հետո 10 տարեկանների մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Միքայել Մկրտչյանը, որն ունի 6,5 միավոր:14 տարեկանների պայքարում Հովհաննես Գաբուզյանը (6) 2-րդն է, Իսկ Կարեն Գրիգորյանը վաստակած 5,5 միավորով հանգրվանել է 3-9-րդ տեղերը զբաղեցնողների շարքում:16 տարեկանների պայքարում 3-7-րդ հորիզոնականները գրավողների խմբում է Վահե Բաղդասարյանը (5,5): Սպասելիքները հատկապես մեծ են 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանից: Պատանիների Եվրոպայի չեմպիոնը ունի 5 միավոր և առայժ 12 շախմատիստների հետ միասին բաժանում է սոսկ 5-16-րդ տեղերը:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply