Աղմկահարույց միջադեպ օլիմպիական խաղերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2012 15:30

Աղմկահարույց դեպք է արձանագրվեց Լոնդոնում կազմակերպված օլիմպիական խաղերի խոցասուսերակրուհիների մրցաշարում: Հարավային Կորեայի ներկայացուցիչ Շին Ա Լամը, կիսաեզրափակչում գերմանուհի Բրիտա Հայդեմանին պարտվելուց հետո, ի նշան մրցավարներից ունեցած իր դժգոհության, շուրջ մեկ ժամ չէր ազատում մարտուղյակը:

Կատարվել էր հետևյալը: Հանդիպման ավարտին կորեուհին առավելություն ուներ, քանի որ ,հավասար արդյունքի դեպքում, վերջին խոցումն էր կատարել, և եթե ժամանակն  սպառվեր, նա հաղթող կճանաչվեր: Մինչդեռ, երբ մարզուհիները փոխադարձ խոցումներ էին կատարում, ժամացույցի սլաքն առաջ չէր տեղաշարժվում: Իսկ այդպիսի երեք դրվագ է արձանագրվել: Հետո մրցավարները հաշվել էին գերմանուհու խոցումը և հաղթնակը նրան էր տրվել:

Կորեացիները պաշտոնական բողոք էին ներկայացրել, սակայն կազմակերպիչները գտել էին, որ նրանք դա օրինական չեն կատարել և պետք է կանխավճար մուծեն:

Ի վերջո, բողոքը քննարկվել էր և վճիռը թողնվել էր նույնը` 6:5 հաշվով հաղթել էր գերմանուհին:

Շին Ա Լամը մեկժամյա բողոքից հետո հեռացել էր, իսկ հետո էլ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էր չինացի Սուն Յուցզեին: Իսկ նախորդ օլիմպիական խաղերի չեմպիոնուհի  Հայդեմանը եզրափակչում զիջել էր ուկրինուհի Յան Շեմյակինային:

Դիտվել է 2080 անգամ:
Print Friendly

Leave a Reply