Ավստրալական ոստիկանները բռնագրավել են 520 միլիոն արժողությամբ թմրանյութի խմբաքանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 14:37

Ավստրալական ոստիկնությունը բռնագրավել է հերոինի և մետամամֆետամինի խոշորագույն խմբաքանակ, որի արժեքը սև շուկայում հասնում է 525 միլիոն դոլարի: Ընդհանուր 558 կգ քաշով  խմբաքանակը փորձել են հասցնել Ավստրալիա ծաղիկների համար նախատեսված կավե թաղարներում:

Ինչպես հաղորդում է  ИТАР-ТАСС -ը, վկայակոչելով երկրի  իրավապահ մարմինների ներկայացուցիչին , թմրանյութի բեռը բռնազավթվել է երկուշաբթի հատուկ գործողությունների արդյունքում:

Ձերբակալվել են յոթ կասկածյալ թմրավաճառներ, որոնցից երեքը Ավստրալիայի քաղաքացիներ են, իսկ չորսը Հոնկոնգից են: Յուրաքանչյուրին սպառնում է ցմահ ազատազրկում `ըստ Ավստրալիայի  օրենսդրության:

Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն , սա ամենախոշոր թմրանյութի խմբաքանակն է , որ բռնագրավել են Կանաչ մայրցամաքում:

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply