Երբ Հայաստանում չկա լողի ոչ մի դպրոց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2012 14:51

Այսօր Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մեկնարկեց լողորդ Միքայել Քոլոյանը: Նա առաջին անգամ չէ, որ առանց վարկանիշ լրացնելու` հրավերով մասնակցում է օլիմպիական խաղերի: Փորձ մարզիկն ունի, սակայն անհաջողությունից խուսափել նրան այս անգամ էլ չհաջողվեց:

Ազատ ոճով լողի 100 մ մրցումներում նա 3-րդ լողահերթում  8 մասնակիցների պայքարում, մրցատարածությունը հաղթահարելով 53,82 վայրկայնում, գրավեց վերջին տեղը: Այս մրցաձևում հայտավորվել էր 60 մարզիկ: Քոլոյանն իր արդյունքով 45-րդ հորիզոնականում է:

Հավելենք, որ ավելի վաղ 100 մ թիկնալողում 44-րդ տեղն էր զբաղեցրել Անահիտ Բարսեղյանը` 1.08,19 վայրկյան:

Կատարվածն անսպասելի չէ: Մինչդեռ, լողը ոչ միայն առողջարար, այլև գրավիչ մարզաձև է, սակայն Հայաստանում չկա ոչ մի լողի դպրոց, այնպիսի կենտրոն, որում զբաղվեն մարզիկների վարպետության հարցերով: Լողավազանները դարձել են մասնավոր սեփականություն և դրանցում ցանկացողները մարզվում են վճարովի, առանց որևէ խնդիր իրենց առջև դնելու: Այդպիսի իրավիճակում լավ արդյունք ակնկալելն անիմաստ է, առավելևս, որ մեր երկրում 50 մ երկարույուն ունեցող ընդամենը երկու լողավազան կա` մեկը` Երևանում, մյուսը` Ծաղկաձորում: Երկուսն էլ մասնավոր սեփականություն են, մինչդեռ, մակարդակը բարձրացնելու համար պարապողները պետք է շուրջտարին այդպիսի լաղավազաններում մարզվեն, իսկ դա գործնականում հնարավոր չէ:

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply