Մեդալների ընդհանուր հաշվարկով առջևում են Չինաստանի ներկայացուցիչները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2012 14:18

«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում մեդալների ընդհանուր հաշվարկով առջևում են Չինաստանի ներկայացուցիչները, որոնք նվաճել են 17 պարգև` 9 ոսկե, 5 արծաթե, 3 բրոնզե:

Նույնպիսի ավար` 17 մեդալ ունեն  նաև ԱՄՆի պատվիրակները (5-7-5), սակայն նրանք ավելի քիչ ոսկե պարգևների են տիրացել:Երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ֆրանսիայի հավաքականը զգալիորեն զիջում է և ընդամենը 7 մեդալի է արժանացել` 3-1-3:

Ուշագրավ է , թե ինչպես են հանդես գալիս անկախ  երկրներ դարձած նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչները:

Լավագույն ցուցանիշն ունի Ռուսաստանը ` 2-0-3, ապա հաջորդում են հետևյալ երկրների պատվիրակները` Ուկրաինա (1-0-2),Վրաստան (1-0-0), Լիտվա (1-0-0), Ադրբեջան (0-0-1), Մոլդովա (0-0-1), Ուզբեկստան (0-0-1):

Հայստանի ներկայացուցիչներն առայժմ ձեռնունայն են:

Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply