Ապագայի կերակուր. միջատներ և արհեստական միս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2012 12:56

Պարենի անընդհատ բարձրացող գները, Երկրի բնակչության անշեղ աճը ստիպում են մտածել, թե մենք ինչ  ենք ուտելու 20 տարի հետո: Օրինակ` Եվրոպայում  պարենի գները որոշակի դեր են կատարում քաղաքացիների սննդակարգում: Գիտնականները կարծում են, որ մենք պետք  է անցնենք միջատներ ուտելուն, հաղորդում է  բրիտանական  BBC ռադիոկայանը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները և արևմտյան պետությունների առաջնորդները  լուրջ անհանգստացած են , թե ինչ՞ ենք մենք ուտելու 250 տարի հետո, քանի որ  աշխարհի տնտեսական վիճակը, նաև շրջակա միջավայրի իրավիճակը, մեղմ ասած,  լավատեսություն չեն ներշնչում:  Շատ պարենային ապրանքներ, առաջին հերթին միսը, մոտ ժամանակներում  կդառնան  թանկ դելիկատեսներ ` համենայն դեպս ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում: Այդ պատճառով գիտնականները փնտրում են մսի ավելի էժան փոխարինող: Որոշ առաջարկներ հնարավոր է դառնան սովորական 20 տարի հետո, բայց հիմա դրանցից աչքերդ թռչում են ճակատիդ:

Միջատներ

«Քսան տարի հետո նրանք կդառնան մեր «փոքրագույն նախիրը»», — կարծում  է  ֆուդ-ֆուտորոլոգիայի մասնագետ Մորգան Գեյնը: Սա անպարտ իրավիճակ է` միջատները պակաս սննդարար  չեն քան տավարի միսը, ասում է գիտնականը: Դրանցում  կան ավելի շատ սպիտակուցներ քան մսի մեջ: Բացիայդ,  նրանք պահանջում են շատ ավելի քիչ ջուր,   քան տնային նախիրը,  և նրանց բազմացումը մարդկանց վրա ավելի էժան կնստի: Ռեստորանները բզեզների և մորեխների սիրահարների համար կարող են բազմաթերթ ճաշացուցակ կազմել, այս պահին  հայտնաբերված են  ուտելու համար պիտանի  1400 տեսակ միջատներ: Իհարկե, դժվար թե որևէ մեկը ուզենա դրանց օգտագործել մաքուր վիճակում: Իսկ աղացած միջատները շատ կերակուրների մեջ կօգտագործվեն:  Վերջերս Նիդերլանդների կառավարությունը համապատասխան ուսումնասիրության մեջ ներդրել է մոտ մեկ միլիոն եվրո:

Արհեստական միս

Պարենային մթերքների արտադրության այս նոր տեխնոլոգիայում նորից  առաջատարը հոլանդացիներն են : Անցյալ տարվա վերջին   նրանց հաջողվել է լաբորատորիաներում ստանալ  կովերի մկանների հյուսվածքների կտորներ, որոնք նման են ութոտնուկի:

Սպասվում է , որ աշխարհում առաջին արհեստական մսով բուրգերը կարտադրվի 2012թ վերջին: Հետազոտողներն ասում են, որ «լաբորատորիական միսը»  ոչնչով չի զիջում  բնական մթերքին: Իսկ արտադրությունը շատ ավելի քիչ է վնասակար  շրջակա միջավայրի համար քան նախրի բազմացումը:

Ջրիմուռներ

Հնարավոր է, որ հիմա էլ են ջրիմուռները ամենատարածված կերակուրներից, սակայն ապագայում նրանք կարող են զգալի օգնել պարենային խնդիրների լուծմանը: Նրանցով կարող են սնվել ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները, իսկ ջրիմուռ կարելի է բազմացնել օվկիանոսում, ինչը շատ հարմար է,  հաշվի առնելով, թե որքան թանկ է լինելու հողը: Ջրիմուռներից կարելի էոչ միայն կերակուր ստանալ, այլև վառելիք: Այն շատ ավելի քիչ ծախսատար է,  քան նավթ հանելը:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply