Խուզարկությամբ ոստիկանները բնակարանից գտել են թուր և նետ ու աղեղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 31, 2012 12:38

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի  բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի Մարգարյան փողոցի 20 շենքի թիվ 35 բնակարանում. տանտերը՝ 1973 թ. ծնված Արման Ու.-ն, ներկայացրել է «BLOW» գազային ատրճանակ` փամփշտակալով` լիցքավորված 6 փամփուշտով, «ՏՕԶ-78» որսորդական հրացան` 4 փամփշտակալով` լիցքավորված 30 փամփուշտով, «ՍԱՅԳԱ-ՄԿ» որսորդական հրացան` փամփշտակալով` լիցքավորված 20 փամփուշտով, աղեղ` 2 նետով, գազային ատրճանակի 8 մմ տրամաչափի  83 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի 108 փամփուշտ, տարբեր տրամաչափի 9 փամփուշտ և 1 թուր:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1684 անգամ:
Print Friendly

Leave a Reply