Կարեն Չիլինգարյան. «Նույնիսկ մեկ դեպքն արդեն իրավախախտում է»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2012 12:21

«Տնտեսական ապրանքների կողքին  սննդամթերք  վաճառելը ընդհանրապես արգելվում է»,-  «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան նշեց «Սպառողի իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Նախկինում հաճախ էին հանդիպում նման դեպքեր, երբ  հացաբուլկեղենի կամ մեկ այլ սննդամթերքի կողքին վաճառում էին  պլաստմասե տարաներ կամ քիմիական բաղադրություն ունեցող ապրանքներ ( լվացքի պարագաներ): Այսօր թեև նվազել են այդպիսի դեպքերը, բայց եթե կա նույնիսկ մեկ դեպք, դա արդեն իրավախախտում է»,- հավելեց նա:

Իսկ ի՞նչ պետք է անի սպառողը տեսնելով նման իրավախախտումը:

«Այդպիսի իրավախախտման ականատես լինելու  դեպքում պետք է դիմել գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությանը՝ 010-45-74-21 հեռախոսահամարով»,- խորհուրդ տվեց  Կարեն Չիլինգարյանը:

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply