Իննովացիան կիրականացվի նախ Երևանում, ապա` մյուս քաղաքներում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 31, 2012 12:06

Էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման համակարգը մինչև 2012 թ. վերջը նախ կներդրվի Երևանում, իսկ 2013թ.-ից՝ հանրապետության այլ խոշոր քաղաքային համայնքներում: Նախատեսվում է, որ համայնքներում համակարգի ներդրումը կավարտվի 2016թ.:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունից «Փաստինֆոյի»  թղթակցին հայտնեցին, որ գործողությունների նման հաջորդականությունը կազմվել է  հաշվի առնելով հանրապետության համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության ներկայիս հնարավորությունների ուսումնասիրության արդյունքները :

Համակարգչային տեխնոլոգիաների վրա հիմնված այս ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքաշինության նախարարության գործունեության թափանցիկությունը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի շինարարություններ իրականացնելու համար պարտադիր թույլտվություններ ստանալու նախնական ընթացակարգերի վերահսկելիությունը, պայմաններ կձևավորվեն կառուցապատման ոլորտում գործարար միջավայրը բարելավելու համար:

Նշենք, որ այդ աշխատանքներն իրականացվում են  ՀՀ կառավարության  հավանությանն  արժանացած  ՀՀ քաղաքային համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցի համաձայն:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply