Մեծ Բրիտանիայի վարչապետը օլիմպիական մրցումներին մետրոյով է գնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 31, 2012 11:51
Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կեմերոնը իր խոստումը կատարել է`Օլիմպիական պարկ գնում է հասարակական տրանսպորտով: Երկուշաբթի բրիտանական կառավարության ղեկավարը մետրոյով հասել է մինչև Լոնդոնի արևելյան Ստրատֆորդ շրջան, որպեսզի անձամբ հետևի ջրացատկի ազգային հավաքականի ելույթին:
Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են լոնդոնյան մետրոյում Դեյվիդ Կեմերոնի երթուղուց հատվածներ: Այնտեղ երևում է, որ վարչապետը շփվում է իր կողքին նստած մետրոյի ուղևորների հետ, կամ կանգնած է, պատին հենված թերթ է կարդում: Կեմերոնը կոստյում էր հագել, բայց առանց փողկապի էր:
Օլիմպիադայի նախօրեին Կեմերոնը խոստացել էր, որ Օլիմպիական մրցումներին կգնա մետրոյով և համառորեն խորհուրդ տվեց իր կառավարության նախարարներին և բրիտանական այլ պաշտոնական դեմքերի հետևել իր օրինակին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դեյվիդ Կեմերոնը հասարակական տրանսպորտի միակ «ՎԻՊ» ուղևորը չէր: Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն Օլիմպիական պարկ հասավ էլեկտրագնացքով, որը սպասարկում էր Լոնդոնի արևելքում գտնվող Դոկլենդս շրջանը և որտեղ տեղակայաված է Օլիմպիական պարկը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու քաղաքային իշխանությունները մտավախություն ունեին, որ Օլիմպիադայի օրերին քաղաքային տրանսպորտը չի դիմանա ծանրաբեռնվածությանը զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով: Հետևաբար իշխանությունները ընկերություններին հորդորեցին թույլ տալ իրենց աշխատակիցներին աշխատել տանը պիկ ժամերին երթևեկությունը թեթևացնելու համար: Երկուշաբթին Օլիմպիադայի առաջին աշխատանքային օրն էր, երբ հասարակական տրանսպորտը պետք է աշխատեր իր ամբողջ ծանրաբեռնվածությամբ: Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի գնահատականի համաձայն, տրանսպորտային համակարգն իրեն արդարացրեց:






Facebook
Tweet This
Email This Post
