Ուզում ես մտապահել` փակիր աչքերդ ու հանգստացիր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 31, 2012 11:29
Տեղեկությունը լավ մտապահելու համար պետք է նստել, փակել աչքերն ու թուլանալ, կարծում են Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի մասնագետները: Նրանց կարծիքով, նոր հիշողությունների ձևավորման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ: Տեղեկությունը ստանալուն հաջորդած առաջին մի քանի րոպեները զգալիորեն նպաստում են մտապահմանը: Փորձերի ընթացքում տարեց մարդկանց առաջարկվել է հնարավորինս շատ մանրամասներ հիշել ընթերցված պատմվածքից: Ապա կամավորներին խնդրել են մտապահել դրանք, որից հետո 10-րոպեանոց ընդմիջում են արել: Մասնակիցներից մի մասին աչքերը փակելու և լռության մեջ հանգստանալու, իսկ մյուսին` համակարգչային խաղեր խաղալու հնարավորություն են տվել, որից հետո պարզվեց, որ առաջին խումբը ընթերցվածի մանրամասները կարողացել է պատմել ինչպես կես ժամից, այնպես էլ մեկ շաբաթ անց:
Գիտնականները կարծում են, որ նոր հիշողությունների ձևավորման ընթացքը ժամանակ ու հանգիստ է պահանջում: Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեղեկությունները պարզապես ռմբակոծում են` դուրս մղելով հիշողությունները:
Իսկ նրանք, ովքեր հիշողությունից չեն ուզում բողոքել, մասնագետներն առաջարկում են ժամանակ ստեղծել լռության ու մեկուսանալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
